Դուբայի ափերի մոտ Իրանը հարձակում է գործել Քուվեյթի դրոշի ներքո նավարկող տանկերի վրա
Երեքշաբթի վաղ առավոտյան, Դուբայի ափերից ոչ հեռու, Իրանը հարձակվել է լիարժեք բեռնված նավթատար տանկերի վրա։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տանկերի վրա հրդեհ է բռնկվել։
Բացի այդ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, հարձակման թիրախը եղել է Քուվեյթի դրոշի ներքո նավարկող «Ալ-Սալմի» առևտրային նավը։
Նավի սեփականատեր «Kuwait Petroleum Corp» ընկերությունից հայտնել են, որ հարձակումը հանգեցրել է հրդեհի և նավի իրանի վնասման։
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն ավելի ուշ հայտարարել են, որ հրդեհը հաջողվել է ժամանակին մարել։ Նավթի արտահոսքի կամ անձնակազմի անդամների վիրավորման մասին տեղեկություններ չկան։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Իրանը տանկերի վրա հարձակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր Թեհրանին, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, նա կոչնչացնի երկրի էներգետիկ կայաններն ու նավթահորերը