Դպրոցներում ոչ թե պետք է պայքարենք բջջային հեռախոսների և պլանշետների դեմ, այլ դրանք պետք է կիրառենք կրթության համար, ժամանակը կանգնեցնելն անհնար է. Միխեիլ Բատիաշվիլի
Ուղղություններից մեկը թվային դպրոցի հայեցակարգն է, որի վրա կարևոր շեշտ ենք դնում,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի թեկնածու Միխեիլ Բատիաշվիլին:
Ինչպես նշել է Միխեիլ Բատիաշվիլին, թվային դպրոցի հայեցակարգը նկատի ունի բոլոր տիպի էլեկտրոնային և տեխնոլոգիական միջոցների կիրառում, որտեղ կլինեն կրթական ծրագրեր, ինչպես նաև տեղեկատվական տարբեր գիտելիքի աղբյուրներ, որում հաշվի են առնված ինչպես տեքստային նյութեր, այնպես էլ տեսանյութեր, տարբեր տարգացնող ծրագրեր և այլն:
«Եթե մենք ցանկանում ենք արագ քայլեր անել, որոնք միտված կլինեն արդյունքին, կարևորագույն գործոններից մեկը պետք է լինեն տեխնոլոգիաները: Դպրոցներում ոչ թե պետք է պայքարենք բջջային հեռախոսների և պլանշետների դեմ, այլ դրանք պետք է կիրառենք կրթության համար, ժամանակը կանգնեցնելն անհնար է»,- հայտարարել է Բատիաշվիլին: