Դպրոցներում մեկնարկել է «Ես ապագայում» թմրամոլության դեմ պայքարի արշավը
Վրաստանի Ներքին գործերի նախարարության և Կրթության, գիտության ու երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ դպրոցներում ընթանում է «Ես ապագայում» հակաթմրամիջոցային քարոզարշավը, որի նպատակն է կանխարգելել դեռահասների շրջանում հոգեակտիվ նյութերի օգտագործումը և խթանել առողջ կենսակերպը։
Օրինապահության պաշտոնյաները, մանդատուրայի ծառայության հոգեբանները, սոցիալական աշխատողները և մարզիչ-մանդատուրները 6-րդից մինչև 9-րդ դասարանի աշակերտների հետ վարում են տեղեկատվական հանդիպումներ՝ նվիրված հոգեակտիվ նյութերի ազդեցության և կանխարգելման հարցերին։
Քարոզարշավը կշարունակվի մինչև տարվա ավարտը և կներառի Վրաստանի տարածքում գործող 60 հանրային դպրոց՝ Թբիլիսիում, Աջարիայում և Քվեմո Քարթլիում։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։