Դպրոցի մանդատայինը այսուհետ ունենալու է՝ աշակերտի չհայտնվելու համար ծնողին, իսկ իրավախախտման դեպքում ոստիկանությանը անհապաղ հաղորդագրություն ուղարկելու պարտավորություն

11:17, 05.02.2018

Դպրոցի մանդատայինը այսուհետ ունենալու է՝ աշակերտի չհայտնվելու համար ծնողին, իսկ իրավախախտման դեպքում ոստիկանությանը անհապաղ հաղորդագրություն ուղարկելու պարտավորություն,-այս փոփոխությունները նախատեսվել են «ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքի նախագծում:

Բացի այդ, նախագծի համաձայն մանդատայինների ծառայությունը դառնում է ավելի անկախ և հավելյալ իրավունքներ ունեցող ծառայություն: Մանդատայինին ասուհետ նշանակելու է ոչ թե դպրոցի տնօրենը, այլ մանդատայինի ծառայության պետը: Իսկ մանդատայինների ծառայության պետին նշանակելու է կրթության նախարարը:

Բացի այդ, եթե մինչ այս մանդատային հնարավոր էր դառնալ միայն ընդհանուր կրթություն ստացած անձը, ապա այսուհետ մանդատային կդառնա միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը:

Մանդատային դառնալու տարիքը բարձրացվում է մինչև 21 տարեկան: Փոխվում է նաև մանդատայինի մասնագիտացված պատրաստման կարգը, որը թեորիայի հետ մեկտեղ նախատեսում է նաև պրակտիկ ուսուցում: Դասընթացները անց են կացնելու համապատասխան մասնագետները:

Նմանատիպ