Դպրոցականների բողոքի պատճառով Ֆրանսիայի վարչապետը միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացնում ճգնաժամային հարցերի շուրջ
Դպրոցականների բողոքի ակցիաների պատճառով Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն ճգնաժամային հարցերով միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացնում։
Ակցիայի մասնակիցները, չնայած բռնություններին, միջնակարգ դպրոցների աշակերտներին և համալսարանների ուսանողներին կոչ են անում մոբիլիզացիայի «երկրորդ փուլի»։ Ֆրանսիայի կրթության նախարար Էդուարդ Ժեֆրեի հայտարարությամբ՝ նրանք, ովքեր կատարում են այդ բռնությունները, պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն։
Ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն՝ Ռուանում ակցիաների ընթացքում վիրավորվել է երկու տնօրեն։ Պետության պահանջով Ստրասբուրգում դադարեցվել է տրամվայների երթևեկությունը, ինչը, իշխանությունների փոխանցմամբ, նպատակ ունի սահմանափակել վանդալների և ցուցարարների տեղաշարժը։
Տեղեկություններ են տարածվում Ռենում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների մասին։ Տուլուզում բողոքի ակցիաների վայրերում մի քանի տեղում հրդեհ է բռնկվել։ Մարսելում կողոպտել են հրշեջ ծառայության մեքենան, այնուհետև հրդեհել այն։
Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է 625 մարդ, վիրավորվել է 83 ոստիկան և ժանդարմ։ Շրջափակումների սկզբից ի վեր տուժել է նաև 119 աշակերտ և դպրոցի աշխատակից։