«Դոյչե Վելե». Լեհաստանն ու Լիտվան քննարկում են Բելառուսի հետ սահմանը փակելու հարցը
«Դոյչե Վելե». Լեհաստանն ու Լիտվան քննարկում են Բելառուսի հետ սահմանը փակելու հարցը

Լեհաստանն ու Լիտվան քննարկում են Բելառուսի հետ սահմանը փակելու հարցը։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Ըստ տարածված վարկածի՝ դրա պատճառը Բելառուսում «Վագներ» մասնավոր զորախմբի անդամների ապագա սպառնալիքն է։ Լիտվայի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ այդ կարծիքները իրական են։

«Դա կարող է լինել որոշակի խմբեր, որոնք, օրինակ, միգրանտներին տեղափոխում են սահմանով, որոնք կփորձեն անհանգստություն առաջացնել սահմանին»,- ասել է Լիտվայի ներքին գործերի փոխնախարար Առնոլիդաս Աբրամավիչուսը։

Նմանատիպ հայտարարություն արվել է նաև Լեհաստանում։