Դորտմունդի «Բորուսիան» տնային հաղթանակ տարավ լարված վերջնամասով խաղում

11:35, 12.03.2018

Գերմանական Բունդեսլիգայում մարտի 11-ին անցկացվեցին 26-րդ տուրի մնացած հանդիպումները։

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ  3:2 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ «Շտուտգարտ» – «Լայպցիգ» հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։ Դորտմունդում կայացած հանդիպման վերջնամասում հյուրերը 2 անգամ հաշիվը հավասարեցրին, սակայն «Բորուսիան» հաթանակ կորզեց բելգիացի հարձակվող Միշի Բատշուայիի դուբլի շնորհիվ։

«Բորուսիան» 45 միավորով երրորդ տեղում է։ Երկրորդ տեղում գտնվող «Շալկեն» ունի 46 միավոր, իսկ առաջատար «Բավարիան»՝ 66։

Նմանատիպ