Դորին Ռեկան - Մոլդովայի ընտրական ենթակառուցվածքը ենթարկվել է կիբերհարձակման, որի արդյունքում փակվել են մի քանի հազար մոլդովական կայքեր
Դորին Ռեկան - Մոլդովայի ընտրական ենթակառուցվածքը ենթարկվել է կիբերհարձակման, որի արդյունքում փակվել են մի քանի հազար մոլդովական կայքեր

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեկանը հայտարարել է, որ Մոլդովայի ընտրական ենթակառուցվածքը ենթարկվել է կիբերհարձակման, որի արդյունքում խափանվել են հազարավոր մոլդովական կայքեր։

Ռեկանի խոսքով՝ «կիբերհարձակումների փորձեր» են հայտնաբերվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և արտասահմանյան մի քանի ընտրատեղամասերում։

«Բոլոր հարձակումները հայտնաբերվել և չեզոքացվել են իրական ժամանակում՝ առանց ընտրական գործընթացին ազդելու», – ասել է Մոլդովայի վարչապետը։

Տեղեկության համար, Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում են հինգ կուսակցություն, չորս կոալիցիա և չորս անկախ թեկնածու։ Նրանք կփորձեն մեծամասնություն կամ 51 տեղ գրավել 101 տեղանոց խորհրդարանում։ Նախնական հարցումները ցույց են տալիս, որ հիմնական դիմակայությունը կընթանա երկու քաղաքական ուժերի՝ գործող նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցության» և նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» միջև։