«Դորիան» փոթորկից հետո Բահամյան կղզիներում չեն կարողանում գտնել 2500 մարդու
«Դորիան» փոթորկից հետո Բահամյան կղզիներում չեն կարողանում գտնել 2500 մարդու,- հայտարարությունն այս մասին արել են Բահամյան կղզիների իշխանությունների ներկայացուցիչները: Նրանք կարծում են, որ աղետից տուժածների թիվը զգալիորեն կաճի: Ներկայումս հաստատվել է մահվան 50 դեպք: Տասնյակ հազարավոր մարդկանց անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնություն:
Բահամյան կղզիներով «Դորիան» փոթորիկը անցել է սեպտեմբերի սկզբին: «Դորիանը» հինգերրորդ կարգի աղետ էր: