«Դորիան» փոթորիկը  Բահամյան կղզիներում վնասել է 13 000 տուն

«Դորիան» փոթորիկը  Բահամյան կղզիներում վնասել է մոտ 13 000 տուն, դրանցից մոտ հարյուրը ամբողջությամբ ավերվել են:

«Դորիան» փոթորիկը  ամենաբարձր, 5-րդ կարգի է, որն այս պահին Բահամյան կղզիներում է,  սակայն նա ուղևորվում է դեպի արևմուտք: Աղետի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել՝ Ֆլորիդայում, Հարավային և Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում:

Փոթորկի հետևանքով կան զոհեր: Արդեն հաստատվել է, որ մահացել է 8-ամյա մի տղա: