Դոնեցկում միկրոավտոբուսը պայթել է ականի վրա

Դոնեցկում միկրոավտոբուսը պայթել է ականի վրա: Միջադեպի արդյունքում զոհվել է երկու մարդ, տուժել են մի քանիսը:

Միջադեպը տեղի է ունեցել այսպես կոչված բուֆերային գոտում: Ականատեսների խոսքերով, միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և պայթել ականի վրա: Զոհվածներից մեկը 61 ամյա վարորդ է, իսկ երկրորդը թոշակառու, որը ավտոմոբիլով մեկնում էր թոշակը ստանալու համար:

Պատահարի կապակցությամբ ընթանում է հետաքննություն: