Դոնեցկի մարզում բնակելի տան ռմբակոծության հետևանքով զոհերի թիվն աճել է

15:58, 10.07.2022

Դոնեցկի մարզի Յասիվ-Յար քաղաքում բնակելի տան ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։

Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Դոնեցկի մարզի վարչակազմի վրա։

«Դոնբասում փրկարարները շարունակում են Յասիվ-Յարում հրթիռակոծության հետևանքով փլուզված տան ավերակների մաքրումը։ Ժամը 13:00-ի դրությամբ տեղում իրականացված փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 դի, փլատակների տակից դուրս է բերվել հինգ մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարների խոսքով՝ կապ է հաստատվել փլատակների տակ հայտնաբերված երեք անձանց հետ։

Ռուսները նախորդ օրը՝ երեկոյան ժամերին, հրթիռային հարձակում են իրականացրել Բախմուտ քաղաքի մոտ գտնվող Յասիվ-Յարում։ Հրթիռներից մեկը դիպել է հինգ հարկանի բնակելի շենքին։ Առավոտյան հաղորդվել է, որ հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել, հինգը վիրավորվել, ավելի քան 30 մարդ մնացել է փլատակների տակ։

Նմանատիպ