Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում Ռուսաստանի քաղաքացիությունը պարզեցված կարգով ստացել է ավելի քան 400 000 մարդ. Ռուսաստանի պետդումայի պատգամավոր
Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում Ռուսաստանի քաղաքացիությունը պարզեցված կարգով ստացել է ավելի քան 400 000 մարդ. Ռուսաստանի պետդումայի պատգամավոր

ՈՒկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում Ռուսաստանի քաղաքացիությունը պարզեցված կարգով ստացել է ավելի քան 400 000 մարդ: Այս մասին Ռուսաստանի կողմից բռնազավթված Դոնեցկում կայացած համաժողովի ժամանակ, հայտարարել է  Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, Անդրեյ Կոզենկոն:

«Ռուսաստանի Դաշնության Նախագահ, Վլադիմիր Պուտինի մի շարք որոշումների համաձայն, Դոնբասում տրված փաստաթղթերը ճանաչվում են Ռուսաստանի տարածքում: Դոնեցկի և Լուգանսկի շրջանների քաղաքացիներին պարզեցված ընթացակարգով շնորհվել է Ռուսաստանի քաղաքացիություն, և դրանից արդեն օգտվել է ավելի քան 400 000 մարդ», – ասել է Կոզենկոն:

2019 թվականի ապրիլի 24-ին, Պուտինը հրամանագիր է ստորագրել, Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցնելու մասին: Մեկ տարի անց վերացվել է Ուկրաինայի օկուպացված շրջանների քաղաքացիներին անձնագրերի տրման համար նախատեսված պետական ​​հարկը: