Դոնեցկի դատախազության տվյալներով՝ ռուսական ուժերը Ուգլեդար քաղաքի մոտ գնդակահարել են ուկրաինացի 5 ռազմագերիների
Դոնեցկի մարզի Ուգլեդար քաղաքի մոտ ռուսական ուժերը գնդակահարել են ուկրաինացի հինգ ռազմագերիների։ Այս մասին տեղեկություն է տարածում Դոնեցկի դատախազությունը։
Առկա տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 2-ին ռուս զինվորները հարձակում են գործել Ուգլեդարի մոտ ուկրաինական զինված ուժերի դիրքերի վրա։ Գրոհի ժամանակ նրանք գերի են վերցրել հինգ անզեն ուկրաինացի զինծառայողների, որոնք գնդակահարվել են։
Դոնեցկի շրջանային դատախազությունը նշում է, որ ռազմագերիների սպանությունը Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտում է։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պնդում է, որ ամեն ամիս ավելանում է ուկրաինացի ռազմագերիների գնդակահարման դեպքերի թիվը։