Դոնբասում ռուսամետ ուժերի կողմից հրաձգության ժամանակ մեկ ուկրաինացի զինծառայող է զոհվել
Դոնբասում ռուսամետ ուժերի կողմից հրաձգության ժամանակ մեկ ուկրաինացի զինծառայող է զոհվել։ Համապատասխան տեղեկատվությունը տարածում է Համատեղ գործողության շտաբը։
Ըստ շտաբի, նոյեմբերի մեկին Դոնբասում հակառակորդ կողմը 11 անգամ խախտել է հրադադարը, այդ ընթացքում կիրառել է Մինսկի համաձայնագրերով արգելված զենք։
Համատեղ գործողության շտաբի տվյալներով, Ուկրաինայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել։