Դոնբասի և Ղրիմի հարցը միայն Եվրոպայի հարցը չէ. Ջոն Բոլթոն
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է միանալ ցանկացած ձևաչափին, որով կմասնակցի Ուկրաինայում գործընթացների խաղաղ ճանապարհով կարգավորմանը,- այս հայտարարությունը արել է անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը, Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Ինչպես ասել է Բոլթոնը, խաղաղ բանակցությունների ձևաչափի հարցը քննարկվել է նաև մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ: