Դոնալդ Տուսկը Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ հաստատել է իր աջակցությունը Վրաստանի նկատմամբ
Վրաստան-Եվրամիություն համագործակցության նոր ձևաչափ, որի առաջին հանդիպումը տեղի է ունենալու այսօր Բրյուսելում, մեկ անգամ ևս ներկայացնում է երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը և աջակցում է ոլորտային կապերի խորացմանը,-այս մասին նշվել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ժամանակ:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, Տուսկը դրական է գնահատել Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների դինամիկան և մեկ անգամ ևս հայտնել է աջակցությունը Վրաստանի նկատմամբ:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստանում իրականացրած և ծրագրվող բարեփոխումներին, Վրաստանի կառավարության տնտեսական ծրագրերին, ժողովրդավարական ինստիտուտների հզորացմանը և կրթության համակարգի մոդեռնիզացմանը:
Վարչապետը եվրոպական խորհրդի նախագահին լրատվություն է փոխանցել բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող ծանր վիճակի , ինչպես նաև այսպես կոչված բորդերիզացիայի գործընթացի մասին: ՈՒշադրություն է դարձվել հակամարտության խաղաղ կարգավորման գործում Եվրամիության դերի հզորացման վրա, այդ թվում Եվրամիություն-Ռուսաստան երկկողմ բանակցության ձևաչափում Վրաստանի հարցի մշտական ընդգծման անհրաժեշտությանը:
Խոսքը վերաբերել է նաև երկրում գոյություն ունեցող ընտրական միջավայրին: Եվրոպական խորհրդի նախագահը ընդգծել է Վրաստանում ընտրությունների ազատ և արդար միջավայրում անցկացման արմատավորված պրակտիկան և այդ կոնտեքստում դրական է գնահատել հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունները:
Դոնալդ Տուսը Վրաստանի վարչապետին ընդունել է եվրամիության խորհրդում:
Բրյուսելում տեղի է ունենալու Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ բարձր մակարդակի առաջին հանդիպումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan