Դոնալդ Տուսկը կոչ է արել Բրիտանիային միտքը փոխել ԵՄ-ից դուրս գալու հարցում
Դոնալդ Տուսկը կոչ է արել Բրիտանիային միտքը փոխել ԵՄ-ից դուրս գալու հարցում

Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրիտանիային կոչ է արել հաջորդ տարի ԵՄ-ից դուրս գալու միտքը փոխել, հաղորդում է AP-ն:

«Եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշի հեռանալ, ապա հաջորդ տարվա մարտին Brexit-ն իր բոլոր բացասական հետևանքներով կդառնա իրականություն, եթե մեր բրիտանացի բարեկամների սրտում փոփոխություն չկատարվի»,-ասել է Տուսկը: «Մենք այստեղ՝ մայրցամաքում, չենք փոխվել: Մեր սրտերը դեռ բաց են ձեզ համար»,-շեշտել է Թուսկը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հույս է հայտնել, որ ուղերձը Լոնդոնում կլսեն:

Տուսկի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է ավելի հստակ պատկերացում ունենալ Բրիտանիայի տեսլականի մասին: «Ամենադժվար աշխատանքը դեռ առջևում է, իսկ ժամանակը սահմանափակ է»: