Դոնալդ Տուսկը հրապարակում է նամակ, որը կապված է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու հետ
Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից մի քանի օր առաջ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հրապարակում է նամակ, որը կապված է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հետ:
Դոնալդ Տուսկը նշում է, որ ցավոք, դեռևս բացարձակապես հնարավոր է այն սցենարի զարգացումը, որտեղ Բրիտանիան և Եվրամիությունը չեն կարող գալ համաձայնության:
«Եթե պատասխանատվությամբ վերաբերվենք, հնարավոր է խուսափել աղետից»,- գրում է Դոնալդ Տուսկը նամակում:
Եվրամիությունը և Բրիտանիան «Բրեքսիթի»-ի պայմանների մասին պետք է համաձայնության գան մինչև տարեվերջ, որպեսի Եվրամիության անդամ երկրները վավերացնեն պայմանագիրը: