Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ կառավարությանն վստահություն հայտնելու հարցով քվեարկությունը Սեյմում կկայանա հունիսի 11-ին

19:16, 03.06.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ կառավարությանն վստահություն հայտնելու հարցով քվեարկությունը Սեյմում կկայանա հունիսի 11-ին։ Այս մասին նա ասել է կառավարության նիստի ընթացքում։

«Վստահության հարցով այս քվեարկությունը փորձ չէ շարունակելու ամեն ինչ այնպես, ինչպես անում էինք՝ որովհետև մեկ ու կես տարվա ընթացքում մենք լավ գիտենք, որ որոշ բաներ կարելի է անել ավելի լավ։ Այս քվեարկությունը պետք է դառնա նոր սկիզբ։ Այն լինելու է հարձակողական, ոչ թե պաշտպանողական։ Մարդիկ տարբեր մեկնաբանություններ կանեն այս մասին, սակայն ուզում եմ, որ իմանաք՝ ամբողջ կոալիցիայի համար սա լինելու է նոր մղման օր։ Համոզված եմ, որ այս խնդիրը կլուծենք», – ասել է Տուսկը։

Լեհաստանի վարչապետը կառավարությանն վստահություն հայտնելու հարցով քվեարկություն է հայտարարել խորհրդարանում այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող թիմի թեկնածուն պարտվել է։ Կարոլ Նավրոցկին, ում աջակցում է ընդդիմադիր աջ-պահպանողական «Օրինաց և արդարադատություն» կուսակցությունը, ստացել է ձայների 50.9 տոկոսը։ Նա հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկուն, որը ստացել է 49.1 տոկոս։

Նմանատիպ