Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ մեկ տարի առաջ Վարշավայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները

10:51, 12.05.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ 2024 թվականի մայիսին Վարշավայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշորամասշտաբ հրդեհի հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները։

Տուսկի խոսքով՝ ապացույցների հիման վրա հաստատվում է, որ հրդեհը բռնկվել է ռուսական հատուկ ծառայությունների հրամանով։

«Մենք մանրամասն տեղեկություններ ունենք այն մասին, թե ինչպես է տրվել հրամանը և ինչպես է սկսվել հրդեհը։ Նրանց գործողությունները կազմակերպվել և ուղղորդվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող կոնկրետ անձի կողմից», – ասել է Տուսկը։

Նա նաև նշեց, որ գործին առնչվող անձանցից մի քանիսն արդեն ձերբակալվել են, մինչդեռ մի քանիսը շարունակում են մնալ ազատության մեջ, և նրանց ձերբակալելու համար քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են։ Տուսկը նաև ասաց, որ այս հարցի շուրջ համագործակցություն է ընթանում Լիտվայի հետ, որտեղ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել։

Հիշեցնում ենք, որ Վարշավայի առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել 2024 թվականի մայիսի 12-ին։ Հրդեհը ոչնչացրել էր 1400 խանութ և սպասարկման կենտրոն։

Նմանատիպ