Դոնալդ Տուսկը հանդես է գալիս Բրեքսիթը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությամբ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկով, Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, հնարավոր է հետաձգվի մեկ տարով, այն պայմանով, եթե Լոնդոնը կվավերացնի Բրեքսիթի արդեն գոյություն ունեցող պայմանագիրը:
Դրա հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիան հնարավորություն կունենա ավելի շուտ լքել Եվրամիությունը:
Եվրամիության արտակարգ գագաթնաժողովի նախօրեին նշված նախաձեռնությամբ Դոնալդ Տուսկը նամակով դիմել է միության անդամ պետություններին: