Դոնալդ Տուսկը հանդես է եկել Մեծ յոթնյակում Ուկրաինային հրավիրելու նախաձեռնությամբ
Դոնալդ Տուսկը հանդես է եկել Մեծ յոթնյակում Ուկրաինային հրավիրելու նախաձեռնությամբ

Դոնալդ Տուսկը հանդես է եկել հաջորդ տարի Ուկրաինային Մեծ յոթնյակ հրավիրելու նախաձեռնությամբ:  Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է Ֆրանսիայի Բիարից քաղաքում՝ միջազգային ֆորումի մեկնարկից առաջ:

Դոնալդ Տուսկի մեկնաբանմամբ, Եվրամիությունը դեմ է Ռուսաստանի վերադարձին Մեծ յոթնյակ: Նրա խոսքով, առաջնորդները հաջորդ տարի պետք է խորհեն գագաթնաժողովին Ուկրաինային հրավիրելու շուրջ:

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությամբ, Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը կլինի ազատ աշխարհի համերաշխության և միասնության բարդ քննություն: Դոնալդ Տուսկի մեկնաբանմամբ, դեռևս հայտնի չէ, կկարողանան արդյոք առաջնորդները գալ ընդհանուր հայտարարի: