Դոնալդ Տուսկ. Ես հիմքեր ունեմ, այդ թվում՝ դաշնակիցներից ստացված տեղեկատվության հիման վրա, կարծելու, որ Մերձավոր Արևելքում հնարավոր է պատերազմի էսկալացիա տեղի ունենա
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում հնարավոր է պատերազմի էսկալացիա տեղի ունենա։
«Ես հիմքեր ունեմ, այդ թվում՝ դաշնակիցներից ստացված տեղեկատվության հիման վրա, կարծելու, որ առաջիկա օրերին կայունացումը քիչ հավանական է։ Ընդհակառակը, կարող է տեղի ունենալ էսկալացիա», – լրագրողների հետ զրույցում ասել է Տուսկը։
Դոնալդ Տուսկը պարզաբանել է, որ կառավարությունը որոշում է կայացրել նվազեցնել վառելիքի գները։ Լեհաստանի վարչապետի խոսքով՝ պատերազմի սկզբից վառելիքի միջազգային շուկաները գտնվում են ծանր վիճակում։
«Մենք որոշել ենք արագ գործել։ Կառավարությունն ակնկալում է վառելիքի շուկայում իրավիճակի հետագա բարդացում», – հայտարարել է Դոնալդ Տուսկը։