Դոնալդ Տուսկ. Խորհրդային միության փլուզումը ողորմություն էր
Խորհրդային միության փլուզումը ողորմություն էր Վրաստանի համար: Այս մասին Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
«Խորհրդային միության փլուզումը դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ չի եղել: Այսօր Վրաստանում ես ցանկանում եմ բարձր և հստակ ասել. Խորհրդային միության փլուզումը ողորմություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների և ողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար: Ինչպես նաև Ռուսաստանի համար»,- գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Դոնալդ Տուսկը մասնակցում է Բաթումիում ընթացող «Արժանի գոծընկերության 10 տարի – անցած ուղի և հեռանկարներ» բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին, որը նվիրվում է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին: