Դոնալդ Տուսկ. Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը հաստատել ենք մեր որոշումը՝ խորացնել համագործակցությունն ասոցացման պայմանագրի վրա հենվելով
Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը հաստատել ենք մեր որոշումը՝ խորացնել համագործակցությունն ասոցացման ամբիցիոզ պայմանագրի վրա հենվելով,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, Եվրամիությունը և Վրաստանը մտերիմմ բարեկամներ են և գործընկերներ:
«Մեր հանդիպմանը այսօր ես և Վրաստանի վարչապետը հաստատել ենք մեր որոշումը՝ խորացնել համագործակցությունն ասոցացման ամբիցիոզ պայմանագրերի բազայում»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:
Եվրախորհրդի նախագահի խոսքով, Եվրամիությունը մնում է Վրաստանի արդյունավետ բարեփոխումների գործընթացիկ հզոր աջակիցը: