Դոնալդ Տուսկ. Լեհաստանի օդային տարածքի խախտման հետ կապված հիմք չկա մտածելու, որ Ռուսաստանի թիրախը Լեհաստանն էր
Չկա որևէ հիմք մտածելու, թե իբր թիրախը Լեհաստանն էր, – այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Տուսկն այցելել է այն օբյեկտի ընկնելու վայրը, որը խախտել էր Լեհաստանի օդային տարածքը, և հաստատել է նախնական տեղեկությունը, որի համաձայն, հավանաբար, խոսքը ռուսական X-101 թևավոր հրթիռի մասին է:
«Որևէ հիմք չկա մտածելու, որ թիրախը Լեհաստանն էր», – նշել է Տուսկը:
Ինչպես նա նշել է, «Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»:
Բացի այդ, Տուսկի խոսքով՝ ամերիկացիները հետաքրքրված են Լեհաստանի օդային տարածքի խախտման հետ կապված հետաքննությանը մասնակցելով:
«Ինձ համար կարևոր է, որ այն, ինչ մի ժամանակ տեղի ունեցավ, այլևս չկրկնվի: Ամեն ինչ պետք է թափանցիկ լինի, ժողովուրդը պետք է տեղեկացված լինի ամեն ինչի մասին: Այս պատերազմը լի է անակնկալներով: Մենք շատ արագ պետք է սովորենք արձագանքել նոր իրավիճակներին և նոր սպառնալիքներին», – նշել է Տուսկը:
Ի գիտություն՝ հուլիսի 30-ին Ռուսաստանը մասշտաբային հարված է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա: Հարձակման ընթացքում խախտվել է նաև Լեհաստանի օդային տարածքը: