Դոնալդ Տուսկ. Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարող է ապակայունացնել աշխարհը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսքան մոտ չենք եղել գլոբալ հակամարտությանը

12:56, 14.06.2025

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսքան մոտ չենք եղել համաշխարհային հակամարտությանը», – այս մասին գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարող է ամբողջ աշխարհում դեստաբիլիզացիա առաջացնել։

«Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն ուղղվում է դեպի տարածաշրջանային լայնածավալ պատերազմ, ինչը կարող է ամբողջ աշխարհում դեստաբիլիզացիայի պատճառ դառնալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսքան մոտ չենք եղել գլոբալ հակամարտությանը։ Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է համատեղեն ջանքերը հետագա էսկալացիան կանխելու համար։ Դեռ ուշ չէ», – գրել է Դոնալդ Տուսկը։

Նմանատիպ