Դոնալդ Տուսկ. Իրանում գտնվող լեհ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը
Դոնալդ Տուսկ. Իրանում գտնվող լեհ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Իրանում գտնվող լեհ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։

Լեհաստանի վարչապետը նշել է, որ տարհանումը կարող է անհնար դառնալ մի քանի ժամվա ընթացքում՝ զինված հակամարտության հնարավորության պատճառով։

«Խնդրում ենք անհապաղ լքել Իրանը… և ոչ մի դեպքում չմտնել երկիր», – ասել է Տուսկը։