Դոնալդ Տուսկ․ Վլադիմիր Պուտինին G20-ի գագաթնաժողովին հրավիրելը կարող է դրդել Մոսկվային՝ շարունակելու ագրեսիան Ուկրաինայի դեմ

17:45, 24.09.2026

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրելը կարող է դրդել Մոսկվային՝ շարունակելու ագրեսիան Ուկրաինայի դեմ։

«Եթե Պուտինին G20-ի գագաթնաժողովին հրավիրելը կարողանար մեզ մոտեցնել խաղաղությանը, ես միանշանակ կողմ կլինեի դրան։ Սակայն ինձ անհանգստացնում է այն, և իմ փորձն էլ հուշում է, որ այս փուլում Ռուսաստանը կարող է դա ընկալել որպես իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու խրախուսանք։ Ահա թե ինչից եմ ես մտավախություն ունենում», – նշել է Տուսկը։

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին և, եթե ընդունի հրավերը, հնարավորություն կունենա հանդիպել Թրամփի և աշխարհի այլ առաջնորդների հետ։ Ռուբիոն հույս էր հայտնել, որ Պուտինը կընդունի հրավերը։

Մինչդեռ, սեպտեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակում, եթե Ռուսաստանի նախագահը հրավիրվի։

Նմանատիպ