Դոնալդ Տուսկ՝ Ոչինչ և ոչ ոք չի կարող կործանել Ուկրաինան և նրա նախագահին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում
Ոչինչ և ոչ ոք չի կարող կործանել Ուկրաինային և նրա նախագահին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում. այս մասին սոցիալական ցանցերում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։
«Զելենսկու հետ այսօրվա զրույցից հետո ես լիովին վստահ եմ, որ ոչինչ և ոչ ոք չի կարող կործանել Ուկրաինային և նրա նախագահին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Ես վստահեցրի նրան, որ նա կարող է ապավինել Լեհաստանի և Եվրոպայի լիակատար համերաշխությանը ուկրաինացի ժողովրդի հանդեպ»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը։