ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և հարցրին, թե արդյոք օգնության կարիք չունենք։ Ես ասացի, որ հեռու մնան, երբ պետք էր, նրանք անօգուտ էին՝ թղթե վագրեր։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցում։
«Հիմա, երբ Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակն ավարտվեց, ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և հարցրին՝ արդյոք օգնության կարիք կունենանք։ Ասացի նրանց՝ հեռու մնան, եթե միայն չեն ցանկանում նավերը նավթով բեռնել։ Երբ պետք էր, նրանք անօգուտ էին՝ թղթե վագրեր»,- գրում է Դոնալդ Թրամփը։
Տեղեկության համար՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսրայել-Լիբանան հրադադարի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր առևտրային նավերի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։