ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնում «Նյու Յորք Թայմսի», «Սի-Էն-Էնի» և այլ լրատվամիջոցների նկատմամբ։
Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցում։
«Ձախողված „Նյու Յորք Թայմսը“, կեղծ „Սի-Էն-Էնը“ և մյուսները չգիտեն՝ ինչ անել։ Նրանք անդադար պատճառ են փնտրում նախագահ Թրամփին Իրանի հարցով քննադատելու համար, բայց ոչինչ չեն գտնում։ Ինչո՞ւ պարզապես չեն ասում՝ „Ճիշտ ժամանակին աշխատանքը լավ կատարվեց, պարոն նախագահ“, և չեն սկսում վերականգնել իրենց վստահությունը»,- գրել է Թրամփը։