ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր բանակցություններ կանցկացնեն Սպիտակ տանը։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը։
Թուրքական մամուլի գնահատմամբ՝ ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունենում վճռական պահին, երբ Մերձավոր Արևելքում աճում է անկայունությունը։
«Վստահ եմ, որ մեր հանդիպումը նախագահ Թրամփի հետ կնպաստի մեր տարածաշրջանում պատերազմների և հակամարտությունների ավարտին՝ համաշխարհային խաղաղության մեր ընդհանուր տեսլականի շրջանակում, և ավելի կուժեղացնի մեր երկրների համագործակցությունը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։