Դոնալդ Թրամփն ասում է, որ եթե Գազայի հատվածում պատանդներին ազատ չարձակեն մինչև հունվարի 20-ը, «Մերձավոր Արևելքում դժողք կլինի»
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ եթե Գազայում պատանդներին ազատ չարձակեն մինչև իր երդմնակալությունը, այսինքն մինչև հունվարի 20-ը, «դժոխք կբռնկվի Մերձավոր Արևելքում»։
«Դա լավ չի լինի ՀԱՄԱՍ-ի համար և, անկեղծ ասած, ոչ մեկի համար լավ չի լինի»: Դժոխքը կլինի: Ես ավելին ոչինչ ասելու կարիք չունեմ, բայց սա է իրականությունը»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա «երբեք չպետք է տեղի ունենար»։
Միևնույն ժամանակ, Սթիվ Վիտկոֆը, որին Թրամփը նշանակել է իր վարչակազմում Մերձավոր Արևելքում հատուկ ներկայացուցչի պաշտոնում, հանդիպման ժամանակ ասել է, որ Գազայում պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները «զգալի առաջընթաց» են գրանցում։
«Իրոք, հույս կա, որ մենք հնարավորություն կունենանք երդմնակալության համար նախագահի անունից լավ նորություն հայտնելու։ Նախագահն է, նրա հեղինակությունը և նրա ասած խոսքերն են առաջնորդելու այս բանակցությունները: Այնպես որ, մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կավարտվի, և մենք կփրկենք կյանքեր»,- ասել է Վիտկոֆը։