Դոնալդ Թրամփի խոսքով, հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության կազմակերպված փոխանցում

14:41, 07.01.2021

Դոնալդ Թրամփի խոսքով՝ հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության կազմակերպված փոխանցում: «Twitter» սոցիալական ցանցում տարածվել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը նրա սոցիալական մամուլի օգնական Դան Սկավինոյի կողմից:

«Չնայած ես ընդհանրապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, եւ փաստերը հաստատում են իմ հայտարարությունը, այնուամենայնիվ, հունվարի 20-ին տեղի կունենա կազմակերպված անցում: Միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել միայն օրինական ձայներ հաշվելու համար: Չնայած սա նախագահական պատմության մեջ ամենամեծ առաջին ժամկետի ավարտն է, դա միայն մեր պայքարի սկիզբն է Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու համար», – գրել է Դոնալդ Թրամփի օգնականը:

Գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 7-ին ճեղքեցին ոստիկանության շղթան Վաշինգտոնում և ներխուժեցին Կապիտոլիումի շենք, որտեղ անցկացվում էր Կոնգրեսի համատեղ նիստը: Նիստում անհրաժեշտ էր հաստատել ընտրողների խորհրդի քվեարկության արդյունքները: Նիստը հետաձգվեց անկարգությունների պատճառով: Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել:

Վաշինգտոնի ոստիկանության տվյալներով, ԱՄՆ Կոնգրեսում ներխուժման ու անկարգությունների արդյունքում չորս մարդ է զոհվել: Նրանցից մեկը սպանվել է Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Բացի այդ, առնվազն 14 ոստիկաններ վիրավորվել են կոնգրես ներխուժման արդյունքում: Ավելի քան 52 մարդ բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Նրանցից 47-ը ձերբակալվել են պարետային ժամը խախտելու համար: Ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են ապօրինի կերպով զենք կրելու մեջ:

https://twitter.com/DanScavino/status/1347103015493361664?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1347103015493361664%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fdonald-trampis-ganckhadebit-20-ianvars-dzalauflebis-organizebuli-gadacema-mokhdeba%2F

Նմանատիպ