Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է սկսել երկրում անօրինական եղանակով գտնվող հազարավոր օտարերկրացիների տեղափոխումը ԱՄՆ-ի Գուանտանամոյում գտնվող ռազմական բազա
ԱՄՆ նախագահի վարչակազմը նախատեսում է սկսել հազարավոր օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը Գուանտանամոյի ծոցում գտնվող ԱՄՆ-ի ռազմական բազա, որոնք ներկայումս գտնվում են ԱՄՆ-ում՝ անօրինական կարգավիճակով։ Այս մասին հայտնում է «Վաշինգտոն Փոստ»-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ տեղափոխվելիք օտարերկրյա քաղաքացիները տարբեր երկրներից են, այդ թվում եվրոպական երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Լիտվայից, Լեհաստանից, Թուրքիայից և Ուկրաինայից։ Անօրինական ներգաղթյալներ կան նաև աշխարհի այլ տարածաշրջաններից։
Ինչպես գրում է «Վաշինգտոն Փոստ»-ը, ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է մոտ 9 000 մարդու։ Նախապատրաստական աշխատանքները ներառում են նրանց բժշկական զննում, որպեսզի պարզվի՝ արդյոք նրանք բավարար առողջ են, որպեսզի տեղափոխվեն Գուանտանամո։
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ այս ծրագիրը մշակվել է ներքին կալանավայրերում ռեսուրսների բացման անհրաժեշտության պատճառով։