Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է ավելի քան 300,000 վիզա. «Վիզաները չեղարկվել են շատ ավելի արագ, քան պատմության մեջ որևէ այլ վարչակազմի օրոք»

10:51, 21.10.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում չեղարկել է ավելի քան 300,000 վիզա։

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վիզաների չեղարկման տեմպը վերջին շաբաթներին արագացել է։

Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը սոցիալական ցանցերում գրել է, որ Թրամփի վարչակազմը «չեղարկել է ավելի շատ վիզաներ և դա արել է պատմության մեջ ցանկացած այլ վարչակազմից ավելի արագ»։

Նա ասել է, որ վարչակազմը «զրոյական հանդուրժողականություն ունի այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր Միացյալ Նահանգներում են վիզաներով, բայց խախտում են օրենքը, խարդախություն են գործում կամ սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար»։

Նմանատիպ