Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում
Վաշինգտոնում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հրատարակության տվյալներով՝ հազարավոր մարդիկ բողոքել են Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ։
Ցուցարարները պնդում են, որ Իլոն Մասկին և նրա գերատեսչությանը չափազանց լայն մանդատ է տրվել: Ցուցարարները Կոնգրեսին կոչ են անում միջամտել և չեղարկել Թրամփի ու Մասկի որոշումները։