Դոնալդ Թրամփը Թուրքիային «Էֆ 35»-ներ վաճառելու մասին. Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչ վաճառեմ և ինչ՝ ոչ
Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչ վաճառեմ և ինչ՝ ոչ,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ի պատասխան Թուրքիային «Էֆ 35»-ների հնարավոր վաճառքի վերաբերյալ հարցին։
Լրագրողի հարցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Թուրքիային ամերիկյան «Էֆ 35» կործանիչների հնարավոր վաճառքին դեմ լինելու մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ ինքն է որոշումներ կայացնում։
«Թուրքիան ինձ համար մեծ դաշնակից է։ Թուրքիան շատ ուժեղ երկիր է՝ հսկայական բանակով և նրանք ունեն շատ հիանալի սարքավորումներ։ Թուրքիան շատ լավ աշխատանք է կատարել։ Նրանք իմ ընկերն են, և ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչ վաճառեմ և ինչ՝ ոչ», – ասել է Դոնալդ Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահի խոսքով, Թուրքիան Իսրայելի մեծ երկրպագու չէ։