Դոնալդ Թրամփը սուտ է անվանել Իրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ ստեղծելու մասին տեղեկությունները

10:26, 16.06.2026

Դոնալդ Թրամփը կեղծ է համարում այն ​​տեղեկությունները, որ իր վարչակազմը քննարկում է Իրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ ստեղծելու հարցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ իր վարչակազմը քննարկում է Իրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ ստեղծելու հարցը։

«Իրանը համաձայնել է, որ երբեք միջուկային զենք չի ունենա։ Բացի այդ, կեղծ է այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ն Իրանին վճարում է 300 միլիարդ դոլար, որը տարածել են դեմոկրատները», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Հղում անելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ CNN-ը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունների օրակարգում են սառեցված ակտիվների ազատումը, պատժամիջոցների մեղմացումը և 300 միլիարդ դոլարի վերակառուցման հիմնադրամը։

Նմանատիպ