Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հրամանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հրամանը։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Պատժամիջոցները վերացնելու որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։
Ինչպես նախկինում հայտարարել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, պատժամիջոցների վերացումը քայլ է դեպի կայունություն և խաղաղություն։
Հիշեցնենք, որ մայիսին Սաուդյան Արաբիայում կայացած ներդրումային ֆորումում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կվերացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ Ինչպես այն ժամանակ նշել էր Թրամփը, Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշումը կայացվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումներից հետո։