Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության վերաբացման օրինագիծը, որը վերջ է դնում այսպես կոչված «Շաթդաունին»
Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության վերաբացման օրինագիծը, որը վերջ է դնում այսպես կոչված «Շաթդաունին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության վերաբացման օրինագիծը, որը վերջ է դնում ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար այսպես կոչված «Շաթդաունին», հաղորդում է CNN-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրինագիծն ընդունել է 222 կողմ և 209 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Օրինագիծը նախ հաստատվել է Սենատի, ապա Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո այն ուղարկվել է ԱՄՆ նախագահին ստորագրման համար։

Դեմոկրատների և հանրապետականների միջև ձեռք բերված համաձայնագիրը, որը վերջ է դրել 43-օրյա այսպես կոչված «Շաթդաունին», նաև կդադարեցնի Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված զանգվածային կրճատումները, կհարթի դաշնային աշխատակիցներին կանոնավոր վճարումներ կատարելու, տասնյակ միլիոնավոր ամերիկացիների պարենային օգնություն տրամադրելու ճանապարհը, և կառավարությունը կվերադառնա աշխատանքի։