Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով Կոնգրեսի կողմից ստեղծված անկախ կարգավորող մարմինները պետք է հաշվետու լինեն Սպիտակ տան առաջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով Կոնգրեսի կողմից ստեղծված անկախ կարգավորող մարմինները պետք է հաշվետու լինեն Սպիտակ տանը։
Խոսքը Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի և Առևտրի դաշնային հանձնաժողովի մասին է, որոնք պարտավոր կլինեն նոր քաղաքականության առաջնահերթությունները համաձայնեցնել գործադիր իշխանության հետ, որը նույնպես ձայնի իրավունք կունենա իրենց բյուջեները հաստատելիս։
Մամուլի հաղորդագրության մեջ Սպիտակ տունը նախագահի քայլը բնութագրել է որպես «ապահովում է, որ բոլոր դաշնային գործակալությունները հաշվետու լինեն Ամերիկայի ժողովրդին, ինչպես պահանջում է Սահմանադրությունը»: