Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ի 66 միջազգային կազմակերպություններից դուրս գալու մասին նախագահական հուշագիրը
Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ի 66 միջազգային կազմակերպություններից դուրս գալու մասին նախագահական հուշագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահական հուշագիր, որով Միացյալ Նահանգները դուրս կգա 66 միջազգային կազմակերպություններից, հայտարարել է Սպիտակ տունը։

«Այսօր նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը ստորագրել է նախագահական հուշագիր, որով Միացյալ Նահանգները դուրս կգա 66 միջազգային կազմակերպություններից, որոնք այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը։ Դրանց թվում են Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգից դուրս գտնվող 35 կազմակերպություն և Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգում գործող 31 կազմակերպություն», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը որոշել է, որ այդ հաստատությունները սպառնալիք են ներկայացնում ամերիկյան ժողովրդի ինքնիշխանության, ազատությունների և ընդհանուր բարօրության համար։