Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրելու համակարգչային խաղերի փորձագետներին
Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրելու համակարգչային խաղերի փորձագետներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրելու համակարգչային խաղերի փորձագետներին: Որոշումը կապված է փետրվարին, Ֆլորիդայի նահանգում դպրոցի վրա իրականացված զինված հարձակման հետ, որի արդյունքում զոհվել էր 17 մարդ:

«Չեմ ցանկանում նախապես բարձրաձայնել, թե ինչ թեմաներ են քննարկվելու հանդիպմանը, սակայն գտնում ենք, որ հանդիպումը լինելու է շատ հետաքրքիր և նախագահը անձամբ հետաքրքրված է այդ հարցերով»,-ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը:

Պորքլենդի դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո, երկրի ողջ տարածքում սկսվեցին զրույցներ «զենքի մասին» օրենքի խստացման շուրջ: Անց են կացվել բողոքի ցույցեր, այդ թվում նաև Սպիտակ տան մոտ:

Նոր օրենսգիրքը, որը այս պահին քննարկվում է Ֆլորիդայի նահանգի սենատը, նախատեսում է զենք գնելու տարիքային շեմը 18-ից բարձրացնել մինչև 21:

Ինչ վերաբերում է համակարգչային խաղերին, ապա այդ ուղղության հանդիպումը կազմակերպվում է առաջին անգամ: