Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է Իրանի Քարաջ քաղաքի կամրջին հասցված հարվածը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է Իրանի Քարաջ քաղաքի կամրջին հասցված հարվածը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փլուզվում կամուրջը, որի վրա հարձակում է իրականացվել։
Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ամենամեծ կամուրջը, և Թեհրանը պետք է համաձայնագիր կնքի, քանի դեռ դրա ժամանակն ունի։
«Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է, և այն այլևս երբեք չի օգտագործվի. դեռ շատ բան կա առջևում: Ժամանակն է, որ Իրանը համաձայնագիր կնքի, քանի դեռ շատ ուշ չէ, և ոչինչ չի մնացել նրանից, ինչը կարող էր մեծ երկիր դառնալ», – գրել է Թրամփը սոցիալական ցանցում:
Կամրջի վրա հարձակման վերաբերյալ տեղեկատվություն է տարածում նաև իրանական մամուլը։ Նրանց խոսքով՝ հարձակումների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը կամրջի վրա հարձակման վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չի արել։