Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրառում է արել՝ «Ե՞րբ ենք մենք հասկանալու, որ թշնամին ներսում է, Չինաստանին և Ռուսաստանին օգտագործում են մեզ վախեցնելու համար, իրական սպառնալիքը ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն են»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում տարածել է գրառում, որտեղ քննադատական դիրքորոշում է արտահայտվում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի նկատմամբ։
«Ե՞րբ կհասկանանք, որ թշնամին ներսում է։ Չինաստանն ու Ռուսաստանը օգտագործվում են վախեցնելու համար, մինչդեռ իրական վտանգը ՄԱԿ-ն է, ՆԱՏՕ-ն և այս «կրոնն» է։ «Կրոն» բառը չակերտների մեջ եմ գրում, քանի որ սա կրոն չէ, սա սեկտա է», – նշված է գրառման մեջ, որը Դոնալդ Թրամփը տարածել է։