Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար
Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար։

Ադրբեջանական մեդիայի տվյալներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

«Շնորհակալություն ձեզ և վարչապետ Փաշինյանին՝ ձեր համատեղ նամակի համար, որով ես առաջադրվել եմ Նոբելյան խաղաղության մրցանակի։ Հատուկ երախտագիտություն եմ հայտնում այս բարձր պատվի համար, որը մեզ ոգեշնչում է շարունակելու մեր կարևոր առաքելությունը։ Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես մնում եմ հավատարիմ աշխարհի բոլոր անկյուններում հակամարտությունների կարգավորմանն ու խաղաղության և բարեկեցության ապահովմանը բոլոր մարդկանց համար։ Ձեր անփոփոխ գործընկերությամբ մենք կկարողանանք հասնել անհնարինին», – նշված է Թրամփի նամակում։