Դոնալդ Թրամփը սահմանափակում է Կամալա Հարիսի և Հիլարի Քլինթոնի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել է նախկին փոխնախագահ Կամալա Հարիսի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գաղտնի տեղեկատվության հասանելիությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Ես եկել եմ այն եզրակացության, որ մասնավոր անձանց համար գաղտնի տեղեկատվության հետագա հասանելիությունն այլևս չի բխում ազգային շահերից»,- ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ Թրամփը սահմանափակել էր Ջո Բայդենի և նրա ընտանիքի անդամներին գաղտնի տեղեկատվության հասանելիությունը։
Կամալա Հարիսի և Հիլարի Քլինթոնի հետ ցուցակում ընդգրկված են նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց թվում են նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հանրապետական կոնգրեսականներ Լիզ Չենը և Ադամ Քինզինգերը։ Նաև Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ Ռուսաստանի խորհրդական Ֆիոնա Հիլը և Ջեյք Սալիվանը:
Ի գիտություն ձեզ, 2021 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը, ինչպես և իր նախորդը, սահմանափակեց Դոնալդ Թրամփի հասանելիությունը հետախուզական տվյալներին՝ դա բացատրելով Թրամփի «անկայուն պահվածքով»: